ԱԺ արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրությունից դեռևս հավաքված է 20-ը

ԱԺ արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրությունից դեռևս հավաքված է 20-ը

PanARMENIAN.Net - ՀԱԿ նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունից դեռևս հավաքված է 20-ը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց Լևոն Զուրաբյանը:

Առկա ստորագրություններին իրենց ստորագրություններն են ավելացրել Վահան Բաբայանը ԲՀԿ-ից և Խաչատուր Քոքոբելյանը «Ազատ դեմոկրատներից»:

Այդպիսով, 7 ստորագրություն կա ՀԱԿ-ից, 6-ը՝ ԲՀԿ-ից, 4-ը՝ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներից», 3-ը՝ ՀՅԴ-ից:

ՀԱԿ-ն առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ գումարել հուլիսի 17-ին՝ Վահե Ավետյանի սպանության հանգամանքների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար:

 Ուշագրավ
---