Հուլիսի 17-ին Վլադիմիր Պուտինը Քոֆի Աննանի հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը![]() 15 հուլիսի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 17-ին կհանդիպի ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ, ով հուլիսի 16-17-ին այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: «Հանդիպման շրջանակներում ծրագրվում է ևս մեկ անգամ հաստատել Ռուսաստանի աջակցությունը Աննանի խաղաղ կարգավորման ծրագրին: Ռուսական կողմը ելնում է նրանից, որ այդ ծրագիրը Սիրիայի ներսում խնդիրները լուծելու միակ կենսունակ հարթակն է»,-ասվում է հաղորդագրությունում: Ընդ որում, Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը ընդգծում է, որ սա վերջին 4 ամիսների ընթացքում հատուկ դեսպանորդի 4-րդ այցն է Մոսկվա: 2011-ի մարտից չդադարող բախումների արդյունքում Սիրիայում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թիվը հասել է գրեթե 15 000-ի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |