Կրեմլը հուսով է, որ սիրիական ընդդիմությունը կհրաժարվի ծայրահեղական պահանջներից![]() 16 հուլիսի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմությունը դեռ հանդես չի գալիս միասնական բանախոսով և Ռուսաստանը հուսով է, որ միասնական թեկնածու կգտնվի: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Լավրովն ասել է նաև, որ Ռուսաստանին դեռ չի հաջողվել համոզել Սիրիայի ընդդիմությանը հրաժարվել ծայրահեղական պահանջներից: «Դեռ չի հաջողվում նրանց հասկացնել, որ հարկավոր է հրաժարվել ծայրահեղական պահանջներից»,-ասել է նա: Ըստ Լավրովի, նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ «սիրիական ընդդիմությանը մշտապես ասում են, որ պետք չէ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ամեն ինչ լավ կլինի, մենք ռուսներին կհամոզենք»,-ասել է Լավրովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |