ԱՄՆ-ում քննում են HSBC բանկի պաշտոնյաների մեղսակցության հարցը մեքսիկական մաֆիայի փողերի լվացմանը![]() 17 հուլիսի 2012 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը քննում է HSBC բանկի պաշտոնյաների մեղսակցության հարցը մեքսիկական թմրանյոթերի տարածմամբ զբաղվող մաֆիայի փողերի լվացմանը: Ինչպես հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը, խոսքը գնում է Մեքսիկայում աշխատող բանկի բաժանմունքի մասին, քննությունը վարում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Բանկի աշխատակիցներին կասկածում են այն բանում, որ նրանք թաքցրել են կանխիկ մեծ գումարների շարժը ԱՄՆ ու Մեքսիկայի միջև: Ըսն որում, բանկի ղեկավարությունը աջակցում է քննությանը: HSBC-ին արդեն խոստովանել է իր սխալները ու թերությունները բանկային գործողությունների վերահսկողության համակարգում: Մինչդեռ ԱՄՆ կառավարությունն արդեն իսկ զգուշացրել էր ֆինանսական հաստատություններին Մեքսիկայից ստացվող կանխիկ մեծ գումարների մանրակրկիտ ստուգման անհրաժեշտության մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |