Ահարոն Ադիբեկյան. Բակո Սահակյանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում քվեների 75 տոկոսով![]() 17 հուլիսի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեների 75 տոկոսով, գտնում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: «Երկրորդ տուր չի լինի: Մենք ակնկալում ենք, որ առաջին տուրում մեծ առավելությամբ կհաղթի գործող նախագահ Բակո Սահակյանը»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Ադիբեկյանի, մոտ 20 տոկոս կհավաքի Սահակյանի գլխավոր մրցակից Վիտալի Բալասանյանը, ևս 5 տոկոս՝ Արկադի Սողոմոնյանը: Սոցիոլոգը հավելել է, որ Բալասանյանի գլխավոր սխալը, որի պատճառով նա չի կարող լուրջ մրցակից լինել Սահակյանին, այն է, որ նա ծայրահեղական դիրքորոշում է որդեգրել՝ հայտարարելով, թե այս տարիներին Արցախում ոչ մի առաջընթաց չի եղել: Նախագահական ընտրություններն Արցախում կանցնեն հուլիսի 19-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |