ՄԱԿ. Վերջին 4 ամսում Սիրիայից փախստականների հոսքն աճել է 3 անգամ

ՄԱԿ. Վերջին 4 ամսում Սիրիայից փախստականների հոսքն աճել է 3 անգամ

PanARMENIAN.Net - Չորս հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակն աճել է գրեթե 3 անգամ և այժմ հասնում է 112 հազարի: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ փախստականների գծով Գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Էդրիան Էդվարդսը:

«Հորդանանում 33,4 հազար սիրիացի կա, նրանց 79 տոկոսը ցուցակում է ընդգրկվել վերջին 4 ամսում»,-ասել է նա:

Շատերը հատել են սահմանը, բայց դեռ չեն գրանցվել: Սիրիայից հեռացած իրական մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---