ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՍԵՄԻՆԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրը Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) մի քանի անդամների Ադրբեջանի խորհրդարանի շենքի մոտ ի նշան Ադրբեջանի մայրաքաղաքում նոյեմբերի վերջում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարին Հայաստանի ներկայացուցիչների նախատեսվող մասնակցության դեմ պիկետ անցկացնելու փորձի համար: Ինչպես հաղորդում է Day.az-ը, ՂԱԿ-ի պիկետը խափանվել է, ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք:
 Ուշագրավ
---