Հետևելով ընտրություններին` եվրոպացի քաղաքական գործիչները կկարողանան անձամբ ծանոթանալ ԼՂՀ-ում տիրող իրավիճակին![]() 17 հուլիսի 2012 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և ԵԽ ու Բունդեստագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկային՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի ուղեկցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ վերընթաց զարգացում ապրող համագործակցության կապակցությամբ` այսհամատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումներինշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարևոր ձեւաչափ: Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Էլենի Թեոխարուսի բազմամյա մարդասիրական գործունեությունը եւհետեւողական վերաբերմունքը հայ ժողովրդի համար կարեւոր խնդիրներինկատմամբ: Էդվարդ Նալբանդյանն ողջունեց եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ այն գնահատելով որպես իրականությանն առաջին ձեռքից ծանոթանալու լավագույն հնարավորություն: Հայաստանի արտգործնախարարը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |