Ազատ ոճի ըմբիշ Մխիթար Գրիգորյանը դարձել է կադետների ԵԱ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբիշ Մխիթար Գրիգորյանը դարձել է կադետների ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Լեհական Կատովիցե քաղաքում անցնում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կադետների շրջանում: Իրենց ելույթներն են սկսել ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչ Մխիթար Գրիգորյանը մինչև 42 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալը: Առաջին գոտեմարտում Գրգորյանը հաղթեց գերմանացի մարզիկին, հետո ուժեղ գտնվեց վրաց ըմբիշից, իսկ հետո զիջեց ռուսաստանցի Ալեքասանդ Ռասսադինին:

Քանի որ Ռասսադինը դուրս եկավ եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարելու երրորդ տեղի համար և ուժեղ գտնվեց մոլդավացուց:

ԵԱ-ին մասնակցում են նաև Ռազմիկ Պողոսյանը (76 կգ ք/կ), Ռուդոլֆ Ալեքսանյանը (100 կգ ք/կ), Արման Խաչատրյանը (54 կգ ք/կ), Սևակ Մխիթարյանը (63 կգ ք/կ), Հմայակ Աղաջանյանը (46 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---