Սերգեյ Շաքարյանց. Նախագահական ընտրություններով Արցախը ամրացնում է իր դիրքերը միջազգային ասպարեզում![]() 18 հուլիսի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Արցախի Հանրապետությունում անցկացված յուրաքանչյուր ընտրություն լրացուցիչ միավորներ է տալիս հայկական կողմին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը` նշելով, որ հատկապես այն պարագայում, երբ Արցախում ընտրությւոններն իրոք ժողովրդավարական են, իսկ Ադրբեջանում ընտրությունները պարզ կերպով կեղծվում են: «Այս տարվա նախագահական ընտրություններով մեր երկրորդ պետականությունը ամրացնում է իր դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ թե որ երկիրը կընդունի թե չի ընդունի այդ ընտրութունները այլ հարց է, իրականում արցախցին թքած ունի թե ով է ճանաչում կամ չի ճանաչում իր ընտրությունները»,-ասաց Շաքարյանցը: Ըստ քաղաքագետի` Արցախի հայերը այս ընտրություններով ևս մեկ անգամ կապացուցեն աշխարհին, որ իրենք են ընտրում իրենց իշխանություններին և որ իրենք են իրենց երկրի տերը. «Բոլորը հասկանում են, որ Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելն անհնար է և ընտրությունները դրա վառ ապացույցն են »: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |