ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ 8 նոյեմբերի 2004 - 19:00 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը դեսպան Վլադիմիր Պրյախինի ղեկավարությամբ նվիրվածություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների առաջխաղացմանը: Այդ մասին, ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, հայտարարել է ամերիկացի դիվանագետ Փոլ Ջոնսը: ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդման համաձայն, Փ.Ջոնսը նշել է, որ Վլադիմիր Պրյախինի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը աջակցել է Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի միջեւ համագործակցության մակարդակի բարձրացմանը: Նա հատկապես մատնանշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի մասնակցությունը Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, հակակոռուպցիոն ռազմավարության եւ հակաահաբեկչական օրենսդրության մշակմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |