ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՏԸ, ՈՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 8 նոյեմբերի 2004 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի վերաբերյալ դատավարությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ կսկսվի նոյեմբերի 23-ին Բուդապեշտում: Այդ մասին հաղորդել է զոհված սպայի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբան Նազելի Վարդանյանը: Միեւնույն ժամանակ Ն.Վարդանյանը նշել է, որ առայժմ պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովն ընթացիկ տարվա փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարել էր իր սենյակում քնած Գ.Մարգարյանին, որի հետ միասին նա մասնակցում էր Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացներին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |