Հրանտ Բագրատյան. Արցախում կայացած ընտրությունները պետք է օրինակ ծառայեն շատ երկրների համար![]() 20 հուլիսի 2012 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում չկա նախընտրական կաշառք հասկացություն, մրցակիցները մրցակցել են ազնիվ պայքարում: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Նա ասել է, որ ԱԺ դիտորդները եղել են ԼՂՀ ընտրատեղամասերում և ոչ մի բողոք չեն լսել: «Մենք գտնում ենք, որ այստեղ կայացած նախագահական ընտրությունները պետք է օրինակ ծառայեն շատ երկրների համար»,-ասել է Բագրատյանը՝ հավելելով, որ ոչ մի տեղամասում բողոքներ չեն եղել ընտրակարգի խախտման վերաբերյալ: Իր հերթին «Ազատ դեմոկրատներ» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ ԼՂՀ-ում չկան այնպիսի հասկացություններ, ինչպիսք են «սև փիարն» ու քաղաքական խաղերը: Ըտս ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախի ժողովուրդը ճիշտ ուղու վրա է և դրա ապացույցը ընտրություններն են, որոնք ամեն տարվա հետ առավել կազմակերպված են անցնում: Ռուստամյանը նշեց, որ միջազգային դիտորդների ներկայությունն ասում է այն մասին, որ միջազգային կառույցները շահագրգռված են, որ Արցախում անցնեն ազատ և ժողովրդավարական ընտրություններ: «Այն երկրները, որոնք այս կամ այն պատճառով չեն ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, վաղ թե ուշ կանեն դա և նույնիսկ կափսոսեն, որ ուշացել են: ԼՂՀ-ում տեղի ունեցած ընտրությունները նաև օրինակ են մյուս չճանաչված պետությունների համար: Արցախի ժողովուրդը վստահ գնում է իր ճանապարհով և ոչինչ չի ստիպի նրան շեղվել այդ ճանապարհից»,-գտնում է Արմեն Ռուստամյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |