2012թ հունիսին տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը Հայաստանում կազմել է 9.3 տոկոս![]() 20 հուլիսի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - 2012թ հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը կազմել է 9.3 տոկոս: Ընդ որում, ինչպես հաղորդում է Հայաստանի Վիճակագրական ծառայությունը, հունիսին 2012թ մայիսի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 10.18 տոկոսով: Միաժամանակ հունվար-հունիսսն 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելացել է 7.8 տոկոսով: 2012թ հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 0.7 տոկոսով, ընդ որում, ամսական կտրվածքով գրանցվել է 1.3 տոկոս դեֆլյացիա: Միևնույն ժամանակ 2012թ հունվար-հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2.2 տոկոս: Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ իրականացված տնտեսական գործունեության տեսակների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալների հիման վրա, և չի պարունակում մաքուր արտադրական հարկեր և ֆինանսական միջնորդության ծառայություններ: 2012-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 4.2 տոկոսի մակարդակում, իսկ ինֆլյացիան` 4±1,5 տոկոսի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |