Ստեփան Գրիգորյան. ՀԱՊԿ-ը չի կարող լինել Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը![]() 20 հուլիսի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից մարտահրավեր է Հայաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում, գտնում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ըստ իս, մարտահրավեր է այն առումով, որ մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ չի կարող լինել Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Գրիգորյանը նշել է, որ Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից կարևոր է այն առումով, որ Ռուսաստանը ակտիվացնում է ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում, մասնավորապես Եվրասիական միության միջոցով: Քաղաքագետն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ուկրաինան հրաժարվեց մտնել Մաքսային միության մեջ: 2011թ. նոյմեբերի 18-ին ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի նախագահները փաստաթղթերի փաթեթ ստորագրեցին Միասնական տնտեսական տարածության մասին, որով նախատեսվում է մինչ 2015թ. ստեղծել Եվրասիական տնտեսական միություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |