«Արմավիայում» չեն բացառում, որ հնարավոր են շահարկումներ Հալեպ-Երևան տոմսերի հարցում![]() 20 հուլիսի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Պատասխանելով սիրիահայ հասարակության հայտարարությանը, որի համաձայն սփյուռքի նախարարության միջոցով «Արմավիա» ընկերությանը նամակ է ուղարկվել՝ ընկերությունը հայտարարում է, որ նման նամակ չի ստացվել: «Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին Հալեպ-Երևան ուղղությամբ տոմսերի բարձր գների մասին, ապա ընկերությունը հերքում է այդ տեղեկությունները, որպես իրականությանը չհամապատասխանող»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ավիատոմսերի վաճառքով Սիրիայում զգաղվում են գործակալները: Ավիաընկերությունն առաջարկում է նրանց հասցեագրել Հալեպ-Երևան-Հալեպ չվեթրի ավիատոմսերի գների և վաճառքի հետ կապված հարցերը: «Արմավիայի» Հալեպ-Երևան ուղղության բոլոր տոմսերը վաճառված են մինչև օգոստոսի վերջ, ինչը չի բացառում, որ կարող են վերավաճառողներ լինել: Ընկերությունը գտնում է, որ այս դեպքում պետք է գործեն հատուկ ծրագրեր: «Արմավիան» իր անմիջական իրավունքներից բացի այլ իրավունքներ և արտոնություններ չունի»,-ասվում է հաղորդագության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |