ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈԻԾՈՒՄԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ Է11 նոյեմբերի 2004 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների կարգավորում: Այդ մասին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հաղորդել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այդ առնչությամբ նա առաջին հերթին առանձնացրել է ղարաբաղյան հակամարտությունը, որի արդարացի լուծումը նախադրյալներ կստեղծեր հաղորդակցության բոլոր ուղիների բացման, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ տրանսպորտային շրջափակումը վերացնելու, տարածաշրջանի բոլոր պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունների հաստատման համար: Վարչապետը նշել է նաեւ, որ Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնումը կնպաստի տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |