ՀԱՄԱՇԽԱՀՐԱՅԻՆ ԹՎԱՆՇԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՏԵՂԸ11 նոյեմբերի 2004 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, 2005թ.-ի մայիսին Երեւանում կանցկացվի էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ-ցուցահանդես: «էլեկտրոնային տեխնոլոգիաներով հնարավոր է հայկական հսկայածավալ, սակայն աշխարհին քիչ ծանոթ մշակույթը ներկայացնել համայն մարդկությանը»,-ասել է ՏՏ հիմնադրամի նախագահ, մրցույթի կազմակերպիչ արեգին Չուքասզյանը: Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթը կներառի 5 հատված. Էլեկտրոնային մշակույթ, Էլ. կրթություն եւ էլ. գիտություն, էլ. բիզնես, Էլ. ժողովրդավարություն եւ էլ. կառավարում: Մրցույթներում հաղթած լավագույները կհանդիպեն 2005թ.-ին Թունիսում կայանալիք ՄԱԿ-ի Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովում, որտեղ կընտրվեն աշխարհի հաղթողները: Նշենք, որ 2003թ.-ին Ժնեւում կայացած գագաթաժողովում էլեկտրոնային գիտություն անվանակարգի լավագույն մրցանակին արժանացել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների հետազոտական կենտրոնը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |