Բաքուն վերջապես խոստովանել է, որ Ադրբեջան պետություն մինչ 1918թ. գոյություն չի ունեցել![]() 21 հուլիսի 2012 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանցիները երիտասարդ ազգ են: Նրանք ազգային ինքնագիտակցության են հասել լոկ տասնամյակներ առաջ»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրադդա» թերթում Դարյա Ասլամովան՝ վկայակոչելով ադրբեջանցի քաղաքագետներին: «Մենք նոր ժողովուրդ ենք,-ասում է քաղաքագետ Իլագր Մամեդովը:-Եթե 100 տարի առաջ դուք դուրս գայիք Բաքվի փողոցներն ու հարցնեիք առաջին իսկ պատահած մարդուն՝դու ո՞վ ես: Նա կպատասխաներ՝ մահմեդական; Իսկ հետո արդեն՝ թաթար: «Ադրբեջանցի» ինքնությունը հորինվել է ԽՍՀՄ-ում: Իսկ հիմա այն ուժ և էներգիա է ստացել, որը ազդակ է տալիս ժողովրդագրական պայթյունի համար»: Իր հերթին մեկ այլ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հավելում է. «Մեր շրջանում միֆ գոյություն ունի մեծ Ադրբեջանի մասին, որն իբրև թե բաժանվել է Պարսկաստանի ու Ռուսաստանի միջև: Սակայն, ցանկացած հանրագիտարան ձեզ կբացատրի, որ ամբողջ այդ տարածքում գտնվում էին պարսկական Քաջարների տոհմի (որոնք թրքական ծագում ունեին) մանր խանությունները: Յուրաքանչյուր խան 10-12 երեխա ուներ: Ավագ որդուն ուղարկում էին որպես պատանդ շահի պալատ: Եթե հայրը մեկ քայլ այս կամ այն կողմ սխալ աներ, այդ դժբախտ երեխայի աչքերն էին հանում կամ ձեռքերը կտրում: Եվ իհարկե, տուրք էին վճարում պարսկական շահին: Երբ Իրանում ներքին խժդժություններ սկսվեցին (այսպես ասած «պարսկական վերակառուցում»), մեր խաները որոշեցին պահից օգտվել ու անկախ դառնալ: Եվ պայքար սկսեցին շահի դեմ: Իսկ հետո վախեցան՝ չէ որ ուժերն անհավասար էին: Չէ որ կգային ու տուր թե կտաս: Այն ժամանակ մեր խաները միասին նամակ գրեցին Եկատերինա Երկրորդին՝ թե ուզում ենք ձեր հպատակության տակ անցնել: Եկատերինան էլ, հիմար չլինելով, համաձայնվեց: Սակայն, պարզվեց, որ ռուսական հովանավորությունը պարսկականից ոչնչով լավ չէ: Այն ժամանակ մեր խաները ապստամբեցին: Արդյունքում նրանց գլխին տվին երկու կողմից՝ ռուսական և պարսկական: Երկու ռուս-պարսկական պատերազմների արդյունքում կնքվեց Թուրքմանչայի պայմանագիրը 1828թ., որը Ռուսաստանի տիրապետության տակ մնացին ներկայիս Ադրբեջանի և Հայաստանի տարածքները: Այնպես որ, մինչև խորհրդային կարգերի հաստատումը 1918թ. Ադրբեջան պետություն ուղղակի չի եղել»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |