Կառավարությունը ՓՄՁ շուրջ 4000 հայտ է բավարարել միայն 2012թ. առաջին կիսամյակում

Կառավարությունը ՓՄՁ շուրջ 4000 հայտ է բավարարել միայն 2012թ. առաջին կիսամյակում

PanARMENIAN.Net - 2012թ. վեց ամսում կառավարությունը բավարարել է ՓՄՁ շուրջ 4000 հայտ պետաջակցության շրջանակում: Այդ մասին հուլիսի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքները:

Ընդ որում, նրա խոսքով պետաջակցություն ստացածների 93 տոկոսը մարզերի ձեռնարկություններ են, և միայն 7 տոկոսը՝ Երևանում: «Դա նշանակում է, որ մենք նախապատվությունը տալիս ենք այն ընկերություններին, որոնք մարզերում են գտնվում և իրականացնում ենք տարածքների հավասար զարգացման ծրագիրը»,-ասել է նա:

Նախարարը հավելել է, որ վեց ամսում ուղղակիորեն ֆինանսավորվել է 21 ՓՄՁ 1,3 մլրդ դրամ գումարով: «Մենք կշարունակենք աջակցությունն այս տարի և հաջորդ տարի, քանի որ այդ ծրագրերի մասնակիցների համար նոր հնարավորություններ են բացվում»,-ասել է Դավթյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---