ԱՄՆ նախազգուշացրել է Ասադին այն պատասխանատվության մասին, որին նա կենթարկվի քիմիական զենք կիրառելու դեպքում![]() 24 հուլիսի 2012 - 10:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է սիրիական իշխանություններին զերծ մնալ քիմիական զենք կիրառելուց: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, Օբամայի հայտարարությունը հաջորդել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսիի այն խոսքերին, թե «քիմիական զենքը, եթե մենք այն ունենք, երբևի չի կիրառվեի քաղաքացիական հասարակության, սիրիական ժողովրդի դեմ», այլ միայն միջամտության դեպքում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ևս անհանգստություն է արտահայտել այդ կապակցությամբ: Տարածաշրջանում Բի-բի-սիի թղթակցի խոսքով, վերլուծաբաններն անհանգստացած են, որ Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո, ծայրահեղական խմբավորումները կարող են ստանալ քիմիական զենք: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |