ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արմեն Կիրակոսյանը ելույթ ունենալով Վիրջինիայի համալսարանի կողմից կազմակերպված խորհրդաժողովում, որը նվիրված էր ահաբեկչության դեմ ԱՄՆ եւ ԱՊՀ երկրների համագործակցությանը, ժողովրդավարության կառուցվածքին եւ շուկայական տնտեսության զարգացմանը` հայտարարել է, որ ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ ռազմական ոլորտում համագործակցությունը դարձել է Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը: Ամերիկացի զինվորականները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում խաղաղարարների եւ սակրավորների ուսուցման գործում:


 Ուշագրավ
---