Բլոգեր Տիգրան Քոչարյանը դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանությանը» «Ֆաշիստն ու փիղը» հոդվածի համար![]() 24 հուլիսի 2012 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը («Փիղ») դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին «Ֆաշիստն ու փիղը» հադվածի համար, որը զրպարտություն ու վիրավորվանքներ, հայհոյանքներ է պարունակում Քոչարյանի հասցեին: «Քաղաքական ենթատեքստ փնտրողներին ստիպված եմ հիասթափեցնել, գործը զուտ լրագրողական ոլորտից է: Իմ համեստ կարծիքով քֆուրախառն հոդվածը և նրա հոդվածագիրը ուղղակի իրավունք չունեն իրենց լրագրող կոչել, իսկ «թերթի» խմբագիրը, որ թույլ է տալիս այդպիսի փողոցային բովանդակություն, ուղղակի խայտառակում է ոչ միայն իրեն, այլ ամբողջ լրագրողական դաշտը: Եվ դրա համար պետք է օրենքով պատժվեն»,-գրել է բլոգերը իր ֆեյսբուքյան էջում: Բլոգերը հույս է հայտնել, որ համապատասխան դատական որոշումից հետո, շատերի մոտ կանէանա մարդկանց անպատիժ վիրավորելու ու հայհոյելու «լրագրողական» մոլուցքը: Քորչարյանը հայտնել է նաև, որ դատական հայցը բավարարելու դեպքում, ստացված գումարը կուղարկվի Քարվաճառի գյուղական դպրոցների համար մարզական գույք ձեռքբերելուն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |