ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՀՈԵՎՈՐ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՐ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ17 նոյեմբերի 2004 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին կայացել է Հայ Առաքելական եկեղեցու երագույն հոգեւոր խորհրդի նիստը, որում քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից աղանդավորական կազմակերպությունների գործունեության եւ «Եհովայի վկաներ» կոչվող աղանդի գրանցմանն առնչվող խնդիրներ: երագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում հաստատելով իր նվիրվածությունը քրիստոնեական արժեքներին, այդ թվում խղճի ազատությանը` ընդսմին անընդունելի է համարել կրոնական կազմակերպությունների գրանցմանը վերաբերող իրավիճակը, որոնց գործունեությունը խախտում է ՀՀ օրենսդրությունը եւ խղճի ազատությունն իրենց սեփական կազմակերպության ներսում: Տոտալիտար աղանդների` այդ թվում նաեւ «Եհովայի վկաների» գործունեությունը ոչ միայն հակասում է հայ ժողովրդի հոգեւոր արժեքներին, այլեւ խախտում է «Խղճի մասին օրենքը» եւ մարդու այլ իրավունքները` երեխայի իրավունքը, իրավունքն առողջապահության բնագավառում եւ այլն: Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը գրանցել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը, չնայած այն բանին, որ Հայաստանի կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունն իր փորձագիտական եզրակացության մեջ մատնանշել է «Եհովայի վկաների» կանոնադրության շատ կետերի չհամապատասխանելը «Խղճի ազատության մասին» օրենքին: «Եհովայի վկաների» գրանցումը լայն արձագանք է գտել երկրի հասարակայնության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |