Աշնանը Հայաստանը կդառնա երրորդ երկիրը, որը կվավերացնի ԱՊՀ շրջանակներում ԱԱԳ մասին պայմանագիրը![]() 24 հուլիսի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Աշնանը Հայաստանը կդառնա երրորդ երկիրը, որը կվավերացնի ԱՊՀ շրջանակներում Ազատ առևտրի մասին (ԱԱԳ) պայմանագիրը, որն արդեն վավերացրել են Ռուսաստանն ու Բելառուսը: Այդ մասին համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել են ՌԴ Պտեդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկիննն ու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «Այսօր գոհունակությամբ իմացա, որ ՀՀ իշխանությունները մշակել են ԱՊՀ շրջանակներում Ազատ առևտրի մասին (ԱԱԳ) պայմանագրի հետ կապված փաստաթղթերը, և արդեն աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ-ն կվավերացնի պայմանագիրը»,-ասել է Նարիշկինը: «Մենք հուսով ենք, որ Հայաստանը կդառնա այդ պայմանագիրը վավերացնող երրորդ երկիրը և այն ուժի մեջ կմտնի»,-ասել է ՌԴ Պետդումայի խոսնակը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |