«Ժողովուրդ». Արամ Սաֆարյանը փաստացի հեռացել է ԲՀԿ-ից և չի այցելում կուսակցության գրասենյակ![]() 25 հուլիսի 2012 - 09:44 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իր տեղեկությունների` ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին քարտուղար Արամ Սաֆարյանն ԱԺ պատգամավոր չդառնալուց հետո աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ու թեև նա պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց, ըստ էության, փաստացի հեռացել է ԲՀԿ-ից և նույնիսկ չի այցելում կուսակցության գրասենյակ: Թերթի հետ ունեցած զրույցում Սաֆարյանը չհաստատեց այդ տեղեկությունը, բայց ոչ էլ հերքեց: «Ես հարցազրույց չեմ տալիս մինչև սեպտեմբեր: Եվ որևէ հարցի պատասխանելու մտադրություն չունեմ: Ամառային արձակուրդ է, ես հանգստանում եմ»,-ասաց նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |