Հայաստանն ու Արգենտինան կարևորում են տնտեսական համագործակցության ընդլայնումը![]() 25 հուլիսի 2012 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատաս¬խանա¬¬տու առաքելության մեջ, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական և բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը:Կառավարության ղեկավարն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` չնայած աշխարհագրական հեռավորությանը: Այդ համատեքստումառաջնային է համարվել Բուենոս Այրեսում գործող Արգենտինա-Հայաստան առևտրի պալատի գործունեության և հայ-արգենտինյան գործարար շփումների ակտիվացումը:Երկուստեք կարևորվել է նաև մշակութային կապերի սերտացման և սպորտի ոլորտում համագործակցության ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Կողմերը գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունների մասին և բարձր գնահատել այդ գործում Արգենտինայում հայ համայնքի դերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |