ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ19 նոյեմբերի 2004 - 19:14 AMT PanARMENIAN.Net - «Մայր Աթոռ սբ. Էջմիածինը հուսով է, որ հայ զինծառայողներին Իրաք ուղարկելու մասին հարցը կստանա այնպիսի լուծում, որով հաշվի կառնվի արաբական երկրներում բնակվող հայերի անհանգստությունը»: Այդ մասին այսօր հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս արեգին Երկրորդը: Նա ավելացրել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ի դեմս Իրաքի թեմի առաջնորդի արդեն հայտնել է իր անհանգստությունը այդ առնչությամբ: Հիշեցնենք, որ Իրաք հայ զինծառայողների ենթադրվող մեկնումը ոչ միանշանակ արձագանք է գտել հայ հասարակության մեջ: Արաբական երկրներում, այդ թվում նաեւ Իրաքում բնակվող հարյուր հազարավոր հայեր դեմ են դրան, քանի որ զգուշանում են իսլամական ծայրահեղականների իրենց դեմ ուղղված պատասխան գործողություններից: Արաբական երկրների հասարակայնությունը նույնպես բուռն է արձագանքել Իրաք հայ զինծառայողներ ուղարկելու մտադրությանը: Հարցը վերջնական լուծում դեռեւս չի ստացել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |