Ջիմ Կոստա. ԱՄՆ-ն օժանդակում է ԼՂ ժողովրդին, քանի որ երկու ժողովուրդներն ընդհանուր հիմնարար գաղափարներ ունեն![]() 25 հուլիսի 2012 - 21:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան հանդես է եկել հայտարարությամբ` կապված Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: Կոնգրեսականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ-ն օժանդակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, քանի որ մեր ժողովուրդները հետևում են ընդհանուր հիմնարար գաղափարների` ազատության, մարդու իրավունքների, ինքնորոշման և ժողովրդավարության: Այդ ընտրությունների անցկացմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապացուցեց իր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին»: Արցախում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2012թ. հուլիսի 19-ին: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 99 227 մարդ, ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված քվեաթերթիկների թիվը կազմել է 102 283, մարված քվեաթերթիկների թիվը` 29 324, գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` 72 958: Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 47 085 մարդ, Վիտալի Բալասանյանի օգտին` 22 966, իսկ Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |