Բարաք Օբաման և Միթ Ռոմնին մտադիր չեն փոխել զենքի մասին ԱՄՆ օրենսդրությունը![]() 26 հուլիսի 2012 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն փոփոխություններ մտցնել զենքի շրջանառության մասին օրենքում, չնայած կրկնվող միջադեպերին հանրային վայրերում կրակոցների հետ կապված: Սակայն, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, և Բարաք Օբաման, և Միթ Ռոմնին փաստացի հայտարարեցին, որ չեն զբաղվելու այդ հարցով: Նրանք ասել են, որ չեն գնա սահմանափակումներին ուղղված օրենսդրական փոփոխությունների: Նման կարևոր հարցի շուրջ այս միասնությունը նշանակում է, որ Օբաման և Ռոմնին, մոտավորապես նույնանման նախընտրական վարկանիշ ունենալով, մտավախություն ունեն, որ կտրուկ հայտարարությունները կարող են նպաստել կողմնակիցների նվազմանը: Բանավեճի համար առիթ է հանդիսացել 24-ամյա հանցագործի կողմից 12 մարդու գնդակահարությունը Կոլորադոյի կիոթատրոններից մեկում: Վիրավորվել է 58 մարդ: Մի շարք հանրային կազմակերպություններ պահանջում են միջոցներ ձեռնարկել կանխելու համար նման դեպքերը: Օբամայի իշխանության օրոք առնվազն 5 նման միջադեպ է եղել զանգվածային սպանություններով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |