Սերգո Կարապետյանը տարեվերջին 8-9 տոկոս աճ է ակնկալում գյուղատնտեսության ոլորտում

Սերգո Կարապետյանը տարեվերջին 8-9 տոկոս աճ է ակնկալում գյուղատնտեսության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանում տարեվերջին 8-9 տոկոս աճ է ակնկալվում գյուղատնտեսության ոլորտում, հայտարարել է գյուղնախարար Սերգո Կարապտեյանը կառավարության մամուլի կենտրոնում:

Նախարարը հիշեցրել է, որ օրերս հրապարակված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, 2012թ. առաջին կիսամյակի վերջում Հայաստանում գյուղմթերքի համախառն ներքին արդյունքը կազմել է 203,6 մլրդ դրամ, ինչը ավելին է 2011թ. նույն ժամանակահատվածից 8,1 տոկոսով:

Ինչպես ասել է նախարարը, ամենամեծ աճը գրանցվել է բուսաբուծության ոլորտում՝ 28 տոկոս, իսկ անասնապահության ոլորոտւմ՝ 2 տոկոս: Ձկնաբուծական արտադրանքի ծավալն աճել է 25,2 տոկոսով: «Այդ միտումները կշարունակվեն մինչև տարեվերջ, քանի որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները, ինչը հնարավորություն կտա մեզ տարեվերջին ապահովել 8-9 տոկոս աճ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---