Երևանում ելույթ կունենա Լիբանանի «Արին» պարային համույթը![]() 26 հուլիսի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայ բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ընկերակցության «Արին» պարային համույթը ստեղծվել է 1960-ական թթ. Լիբանանում Հուլիսի 27-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Պարարվեստի օրերի շրջանակում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լիբանանի «Արին» պարային համույթի մենահամերգը (գեղարվեստական ղեկավար` Գայանե Մածունյան): Հայ բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ընկերակցության «Արին» պարային համույթը ստեղծվել է 1960-ական թթ. Լիբանանում: Գործել է ընդմիջումներով Լիբանանի քաղաքացիական պատերազմների պատճառով: Պարախմբի գործունեությունը վերականգնվել է 2001 թ.-ին: 2007 թ.-ից համույթի գեղարվեստական ղեկավարն է Գայանե Մածունյանը: 2011 թ. պարախումբը ստացավ «Արին» անվանումը` ի հիշատակ պարախմբի անդամ Արին Չերչյանի: Այժմ խումբն ունի 110 անդամ, տարիքային 7 խմբակ` 6-30 տարեկան, բոլորը հայ են: Ամեն տարվա մայիսին Բեյրութում տեղի է ունենում «Արին» պարախմբի հաշվետու համերգը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |