Այս տարի Հայաստանում սպսվում է խաղողի բերքի 6 տոկոս աճ![]() 26 հուլիսի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - 2012-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է խաղողի բերքի 6 տոկոսով աճ: Այս մասին հուլիսի 26-ին հանրապետության կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, ապա նախարարն ասել է, որ դրանք կհայտարարվեն սեպտեմբերին: «Համոզված եմ, որ խաղողի մթերման գինը այս տարի ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի»,-հավաստիացրել է Կարապետյանը: 2011-ին խաղողի գնման գինը միջինում կազմում էր 120-130 դրամ: Այս առնչությամբ նախարարը հավելել է, որ ընդհանուր առմամբ, բուսաբուծության ոլորտը, որը հանրապետության համար բավականին կարևոր է, այս տարի ապահովում է աճի լավ ցուցանիշներ: 2012-ի առաջին կիսմայակի արդյունքների համաձայն, աճն այստեղ կազմել է 28 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |