Սևանա լճում հայտնաբերվել է 18 մետր երկարությամբ փայտե նավ26 հուլիսի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի ավազանում, 16 մետր խորության վրա վերջերս հայտնաբերվել է 18 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ փայտե նավ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Ստեփան Կոջայանը: Նավը հայտնաբերել է սուզորդ Վահե Մելքոնյանը և իր պատվին այն կոչվել է «Vahé 1»: Կոջայանը նշեց, որ նավի մի կեսը բավական քայքայված է, մյուս կեսը՝ համարյա ամբողջական: Կենտրոնի ներկայացուցիչն ասաց, որ դժվարանում է կոնկրետ թվագրություն ասել, նշելով, որ այժմ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համապատասխան պայմանագիր է կնքվել, որի համաձայն ինստիտուտն իր վրա է վերցրել նավի թվագրումը: Նավի փոքրիկ կտորն ու ձկնորսական ցանցն այժմ ուսումնասիրման փուլում են: Կոջայանը չմանրամասնեց նավի գնտվելու վայրը, բայց նշեց, որ այն գտնվում է թերակղզուց արևմուտք: Հետագայում կսկսվեն նաև նավի պեղումները, որն իրականացնելու է կենտրոնը՝ իր հիմնադիր-նախագահ Կլոդ Թուլումջյանի ղեկավարությամբ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |