Սևանա լճի բոլոր ձկներն անխտիր վտանգված են, ասում է Ձկնաբանության ինստիտուտի տնօրենը![]() 26 հուլիսի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճում ապրող բոլոր ձկնատեսակնեը այսօր վտանգված են, գտնում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իշխանի երկու ձկնատեսակ արդեն վերացել է, և այսօր փորձում են արհեստականորեն աճեցնել այն: Ինչ վերաբերում է Սիգ տեսակին, ապա տնօրենի խոսքով դրանց արդյունագործական պաշարն ընդհանրապես բացակայում է: Ղուկասյանը վտանգավոր է համարում նաև օտարածին ձկների բուծումը լճում, քանի որ նրանք կարող են չհարմարվել մյուս ձկների հետ: Օրինակ՝ Ծիածանափայլ իշխանը գիշատիչ է, և սնվում է մյուս ձկնատեսակներով, ինչը կարող է բերել մեկ այլ ձկնատեսակի ոչնչացման: Ինչ վերաբերում է տիղմին և լճի մաքրությանը, ապա Ղուկասյանն ասաց, որ այն բավարար է, հաշվի առնելով լճի տարիքն ու տիղմի գոյացումը: Փոխարենը բնակչությունը չարաշահում է լճի օգտագործումը, և աղբ նետում այնտեղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |