Ջ.ԲՈՒՇԻ ՀԵՏ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ «ԽԻՍՏ ՈՒՌՃԱՑՎԱԾ ԵՆ»23 նոյեմբերի 2004 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոնում մեր իրազեկ աղբյուրը հաղորդում է, որ Հայաստանի նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի միջեւ Լիթթլ Ռոկ քաղաքում առանձնազրույց տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ շաբաթ օրը` նոյեմբերի 20-ին, նման հանդիպման մասին տեղեկատվությունը տարածել է ՀՀ նախկին նախագահի գրասենյակը: Չնայած ե'ւ Տեր-Պետրոսյանը, ե'ւ Բուշը մասնակցել են Լիթթլ Ռոկում ԱՄՆ նախկին նախագահ Բ.Քլինթոնի գրաադարանի բացման միջոցառմանը, սակայն նրանց միջեւ առանձնազրույց տեղի չի ունեցել, հաստատում է մեր աղբյուրը` ավելացնելով, որ Լ.Տեր-Պետրոսյանը, ինչպես միշտ, շատ ծխել է եւ քիչ խոսել: Առայժմ անհասկանալի է` Բուշի հետ հանդիպման մասին տեղեկատվությունը Լ.տեր-Պետրոսյանի նախաձեռնությա՞մբ է տարածվել, թե դա «տեղական ինքնագործունեություն է»: Եթե առաջինն է, ապա դա կարող է վկայել այն մասին, որ նախկին նախագահը կրկին լրջորեն «սկսել է հետաքրքրվել» քաղաքականությամբ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |