Հնչակյան կուսակցությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Սիրիայից հայ փախստականներին

Հնչակյան կուսակցությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Սիրիայից հայ փախստականներին

PanARMENIAN.Net - Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայաստանի Վարչությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` կապված Սիրիայում տեղ գտնող ողբերգական իրադարձությունների հետ, որոնք սպառնում են հայ համայնքի անվտանգությանը:

Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, ՍԴՀԿ-ն, հասկանալով, որ այս պահին հնարավոր չէ պետականորեն ամբողջությամբ լուծել խնդիրը, հայտարարում է, որ պատրաստ է իր համեստ ջանքերը ներդնել Մայր Հայրենիք ժամանող սիրիահայության ժամանակավոր կեցության և ապրուստի հարցերը լուծելու առումով:

«ՍԴՀԿ Կենտրոնական գրասենյակում ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որը Սիրիայից Հայաստան ժամանող ցանկացած մեր հայրենակցի պատրաստ է հնարավորինս աջակցել: Ավելին, մենք պատրաստակամ ենք համագործակցել պատկան մարմինների հետ` մեր հայրենակիցներին օգնելու և զորավիգ լինելու հարցում»,- ասվում է ՍԴՀԿ հայտարարության մեջ:

ՍԴՀԿ կոնտակտային տվյալներն են sdhparmenia@gmail.com, sdhk1887@mail.ru, հեռ. 095 50 1887:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---