Երևանի ու Մարսելի միջև համագործակցության նոր համաձայնագիր կստորագրվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է, որ ցանկալի է վերանայել երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը` այն համապատասխանեցնելով երկուստեք առկա ներուժին և զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում դեռ Մարսելում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այժմ ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք համակողմանիորեն ուսումնասիրում են համագործակցության բոլոր առաջարկները և, ըստ այդմ, քաղաքապետը հույս է հայտնել, որ Մարսելի իր գործընկերոջ սպասվող պաշտոնական այցի շրջանակում կստորագրվի նաև համագործակցության նոր համաձայնագիրը:

Քաղաքապետը վերահաստատել է 2013-ին Մարսելը որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին Երևանի մշակութային պատվիրակության մասնակցությունը, ինչին ի պատասխան Դիդյե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ երևանյան պատվիրակությունը լիարժեք կներգրավվի նախատեսված մշակութային միջոցառումներում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ վերահաստատել է հոկտեմբերին կայանալիք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու Մարսելի քաղաքային իշխանությանն արված իր հրավերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---