ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ24 նոյեմբերի 2004 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի օրն առաջին ընթեցումով ընդունել է փոփոխությունները «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում: Օրենքի նոր խմբագրությունը նախատեսում է, որ քաղաքական կուսակցությունները պաարտավոր են ունենալ երկու հազարից ոչ քիչ անդամ (այսօրվա դրությամբ` 200), ինչպես նաեւ կառուցվածքային ստորաբաժանմունքներ Հայաստանի 11 մարզերում, ներառելով նաեւ Երեւանը (գործող օրենսդրության համաձայն` ներկայացուցչություններ երկրի մարզերի մեկ երրորդում): Կուսակցությունների ներկայացուցչությունները տեղում կարող են ստեղծվել 100 անդամի առկայության դեպքում: Ինչպես նաեւ, ընդունված օրենսդրության համաձայն` կուսակցության սահմանադիր համագումարը համարվում է իրավասու, եթե դրան մասնակցում են ամենաքիչը երկու երրորդ մարզերի ներկայացուցիչները: «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2003 թվականի նոյեմբերի 17-ից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |