Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների փառատոնը կբացվի օգոստոսի 10-ին` Ծաղկաձորում![]() 27 հուլիսի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 10-ին Ծաղկաձորում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Այս տարի Ծաղկաձոր են ժամանելու մնջախաղի թատրոններ և խմբեր Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Թուրքիայից, Ղազախստանից, անշուշտ, Հայաստանի մասնակցությամբ: Ճապոնիայի ներկայացուցիչ Մակոտո Ինոուեն կներկայացնի Շեքսպիրի Ռիչարդ 3-րդ պատմական պիեսի հիման վրա արված ներկայացումը, որի վերջում հնչելու է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»: 5 օր տևողությամբ փառատոնի կարգախոսն է «Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը», և նպատակն է միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցել, անդամակցել համաշխարհային թատերական գործընթացներին: Այս տարվա փառատոնի խորհրդանիշը Ենգիբարյանի մեդալներն են: Փառատոնի ընթացքում սպասվում է նաև «Կրակ-շոու»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |