Փորձագետ. Ագրեսիայի քարոզը հայերի հանդեպ հանցավորության աճի հանգեցրեց հենց Ադրբեջանում![]() 28 հուլիսի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ագրեսիայի քարոզը հայերի հանդեպ հանգեցրել է քրեածին իրավիճակի սրմանը բուն Ադրբեջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հանցավորության գծով փորձագետ Գալյա Երեմյանը: Ըստ նրա, այդ պատճառով վերջերս սպանություններն Ադրբեջանում առավել դաժան բնույթ են կրում, կատարվում են հիմնականում սառը զենքով, մասնավորապես, ադրբեջանցիների «նախընտրած զենքով»՝ կացնով: Երեմյանը նշել է նաև բռնաբարությունների աճը, մասնավորապես, անչափահասների հանդեպ՝ նշելով, որ ադրբեջանական հանրության շրջանում բռնաբարությունը սկսվել է դիտարկվել որպես պատժելու ձև: Նա հիշեցրեց հայտնի պատմությունն այն մասին, թե ինչպես է բռնաբարված տղայի հայերը գտել բռնաբարողին և ինքը բռնաբարել նրան՝ այդ ամենը նկարահանելով տեսախցիկով: Երեմյանը նշել է Ադրբեջանի զգալի դերը թմրանյութերի համաշխարհային շրջանառության գործում, որպես տարանցիկ, ինչպես նաև արտադրող երկրի՝ Իրանից ու Աֆղանստանից թմրանյութերը Ադրբեջանի տարածքով տեղափոխվում են Ռուսաստան, իսկ հետ Եվրոպա: Նա բերել է ադրբեջանական պաշտոնական տվյալները, որ միայն 2010թ. երկրում ոչնչացվել է 2 տոննա թմրանյութ: Փորձագետն անդրադարձել է նաև ինքնասպանությունների աճին Ադրբեջանում՝ նշելով, որ այժմ ամեն օր այնտեղ արձանագրվում է 1-5 ինքնասպանություն,. Հիմնականում կյանքի ծանր սոցիալական պայմանների պատճառով: Ըստ նրա, դա էապես տարբերվում է պաշտոնական Բաքվի այն հայտարարություններից, որոնց համաձայն երկիրը բարգավաճում է: Երեմյանը նաև մեկնաբանել է ադրբեջանական կողմի մեղադրանքները «Կրիմինալ Ադրբեջան» (www.criminalazerbaijan.com) կայքի հասցեին, որտեղ բերվում է Ադրբեջանի հանցագործությունների խրոնիկան, ասելով թե կայքը տալիս է կեղծ և կանխակալ տեղեկատվություն: «Ողջ տեղեկատվությունը վերցված է առաջատար ադրբեջանական կայքերից: Նույնիսկ ստորակետ անգամ չի ավելացված: Ոչ մեկնաբանություններ կան, ոչ կարծիքներ, զուտ փաստեր են, որ մարդիկ կարդնա և իրենք պատկերացնեն իրավիճակը»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |