ԼԱՏՎԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ՆԱՏՕ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Լատվիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ռոմուալդս Ռաժուկսը կդառնա Կովկասում ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Գալիք տարվա հունվարին նա կմեկնի Թբիլիսի, որտեղ գտնվելու է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի նշանակման մասին որոշումը կայացվել էր այս տարվա հունիսին` ՆԱՏՕ-ի Ստամբուլում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Ռ.Ռաժուկսը եղել է Լատվիայի ժողովրդական ճակատի նախագահը եւ հիմնադիրներից մեկը: Լատվիայի ներկայացուցչի նշանակումն այդ պաշտոնում էլի մեկ քայլ է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ քաղաքականության ենթատեքստում, որն իրականացվում է եվրաինտեգրացիայի շրջանակներում Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Մերձբալթյան պետությունների հովանավորությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---