ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՏԱՎ ԻՐ ՀԱՆԳՐՎԱԱՆԸ

PanARMENIAN.Net - Ավարտվել է Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի շինարարությունը: Շենքն ունի 5 հարկ, ավելի վաղ նախատեսված 4-ի փոխարեն, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 13,5 հազար քառ. մետր: Այն զարդարված է 47 մետր բարձրություն ունեցող աշտարակով: Շենքը կառուցված է երեւանյան ճարտարապետության ավանդույթներով` հաշվի առնելով նորը: Հիմքում` Երեւանի «Կասկադի» հեղինակ հանդիսացող ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագիծն է: Քաղաքապետարանի նոր շենքում վերջապես իր հանգրվանը կգտնի Երեւան քաղաքի պատմության թանգարանը: Հիշեցնենք, որ խորհրդային ժամանակաշրջանում թանգարանը գտնվել է Երեւանի մզկիթում («Երկնագույն մզկիթ»), սակայն դրա վերակառուցման եւ այնտեղ կրոնական ծեսերի վերսկսման հետեւանքով, թանգարանը մնացել էր «առանց մշտական գրանցման»: Երեւանի մզկիթ հաճախում են հիմնականում Իրանից եւ արաբական երկրներից եկածները` պարսիկները, ադրբջանցիները, սիրիացիները եւ ուրիշներ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---