Արսեն Գալստյան. Ուզում եմ ևս մեկ Օլիմպիադայի մեկնել, որպեսզի կրկին չեմպիոն դառնամ![]() 29 հուլիսի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - «Ոչ մի բան չեմ հասկանում, ազնիվ խոսք: Բայց ինձ հիանալի եմ զգում: Հպարտ եմ, որ կարողացա իրականացնել իմ երազանքը և դարձա առաջին ռուսաստանցին, որը ձյուդոյից ոսկե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերի պատմության մեջ»,- ասել է ձյուդոյի Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը (60կգ), հաղորդում է sovsport.ru-ն: Գալստյանը Օլիմպիադայում հինգ գաղթանակ է տարել՝ Զաքարի Գուրուզայի (Հնդկաստան), Յան Սիկարդիի (Մոնակո), Գվան Հյուն Չոյի (Հարավային Կորեա), Ռիշոդ Սոբիրովի (Ուզբեկստան) և Հիրոակի Հիրաոկայի (Ճապոնիա) հանդեպ: «Հավաքականից իմ ընկերները շնորհավորեցին արդեն հանդերձարանում: Իսկ հեռախոսազանգեր նույնիսկ չեն եղել: Ես պարզապես չեմ տանում բջջային հեռախոսը մրցություններին, չունեմ նման սովորություն: Այն հյուրանոցի համարում էի թողել և չեմ էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հեռախոսում»,- ասել է օլիմպիական չեմպիոնը: Նա խոստովանել է, որ ուզում է ևս մեկ Օլիմպիադայի մեկնել, որպեսզի կրկին չեմպիոն դառնա: «Հիմա ես Օվեչկինն եմ ձյուդոյում: Բայց ինձ այդպիսի տարբերանշան պետք չի: Շուտով կվերականգնեմ ատամս, ամաչում եմ այդ տեսքով ման գալ»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |