Հունաստանում դադարեցվել է երկրի պատմության մեջ ռեկորդային գործադուլը![]() 29 հուլիսի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Աթենքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պողպատաձուլական գործարանի աշխատակիցները շաբաթ օրը դադարեցրել են Հունաստանի պատմության մեջ ռեկորդային՝ իննամսյա գործադուլը, որն ուղեկցվում էր բախումներով ոստիկանության հետ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Աթենքի լրատվական գործակալությանը: Գործադուլավորներն առայժմ չեն հասել իրենց գլխավոր պահանջի կատարմանը՝ չեղյալ հայտարարել 40 հոգու աշխատանքից ազատելը, սակայն աշխատանքի նախարարությունը խոստացել է դիտարկել այդ հնարավորությունը: «Գործարանը պետք է բացվի, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան»,- հայտնել է աշխատանքի նախարար Յաննիս Վրուցիսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |