«Ժողովուրդ». Ծառուկյանը փեսային թույլ չի տալիս առաջադրվել![]() 31 հուլիսի 2012 - 09:29 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-օրաթերթը գրում է, որ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին այդպես էլ չի կարողանում համոզել, որպեսզի նա թույլ տա իրեն առաջադրվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում: Ըստ թերթի քաղաքապետը Ծառուկյանին հանդիպել է Լոնդոն մեկնելուց առաջ՝ մտածելով, որ տրամադրությունը բարձր կլինի, եւ գուցե նա փոխի մտադրությունը : Սակայն Ծառուկյանն իր փեսային ասել է, որ ժողովուրդը դժգոհ է նրա աշխատանքից, ավելին, Գուլոյանը հեղինակազրկում է իրեն: Երեկ թերթը փորձել է Կարո Գուլոյանից ճշտել տեղեկությունը, սակայն վերջինիս հեռախոսն անջատած է եղել: «Ժողովուրդ»-ը գրում է, որ քաղաքապետ դառնալուց հետո Ծառուկյանի փեսան երկու նոր ռեստորանի տեր է դարձել՝ «Ղարս» եւ «Փարվանա», ինչպես նաեւ ձկնաբուծարան է գնել, սեփականաշնորհել է Աբովյանի հանրախանութը, ձեռք է բերել նաեւ գազալցակայանների Եղվարդում եւ Արգավանդում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |