Շվեյցարացի ֆուտբոլիստը հեռացվել է Օլիմպիադայից ռասիստական արտահայտությունների պատճառով![]() 31 հուլիսի 2012 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Միշել Մորգանելլան հեռացվել է թիմից և չի շարունակի մասնակցությունը Օլիմպիադային ռասիստական գրառման պատճառով, որ արել է Twitter-ում: Ինչպես հայտնել է ՌԲԿ-ն, գրառումը, որը շվեյցարական պաշտոնյաները ճանաչել են վիրավորական և սպառնալից, ուղղված էր Հարավային Կորեայի ժողովրդի դեմ և արվել է հարավկորեացիներին 2:1 հաշվով պարտվելուց հետո: Շվեյացարական Le Matin թերթը հրապարակել է այդ գրառումը, որից հետո ֆուտբոլիստի աքաունթը հեռացվել է: Շվեյցարիայի հավաքականի համար Մորգանելլան հիմնական ֆուտբոլիստ է՝ նա երկու խաղերի բոլոր 90 րոպեներն անց է կացրել դաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |