Նավթի համաշխարհային գները «սառել են» Դաշնային ռեզերվի կոմիտեի նիստից առաջ![]() 31 հուլիսի 2012 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները խառը դինամիկա են արձանագրում հուլիսի 31-ից, քանի որ շուկայում զգուշավորություն է զգացվում Դաշնային ռեզերվի բաց շուկաների կոմիտեի երկօրյա նիստից առաջ: Այդ մասին են վկայում սակարկությունների արդյունքները: WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի էլեկտրոնային սակարկություններում աճել է 0,19 դոլարով կամ 0,21 տոկոսով՝ հասնելով 89,97 դոլարի մեկ բարելի դիմաց: Brent տեսակի հյուսիսային ծովի նավթային խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,02 դոլարով, կամ 0,02 տոկոսով՝ հասնելով 106,18 դոլարի մեկ բարելի դիմաց: Հունաստանին դեֆորլտ է սպառնում արդեն օգոստոսի 20-ին, եթե նա չստանա հերթական տրանշը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |