Սաուդյան Արաբիան ներկայացնող ձյուդոիստուհին ելույթ կունենա հիջաբով

Սաուդյան Արաբիան ներկայացնող ձյուդոիստուհին ելույթ կունենա հիջաբով

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան ներկայացնող ձյուդոիստուհի Վոյդան Ալի Սերայ Աբդուլռահիմ Շահերքանին իրավունք է ստացել հանդես գալու ազգային հագուստով: Այդ մասին հայտնել է «Ալ Ջազիրա» գործակալությունը:

Ավելի վաղ Ձյուդյի միջազգային ֆեդերացիան, ելնելով անվտանգության նկատառումներից, կտրականապես դեմ էր, որ մարզուհիները հանդես գան հիջաբով: Սակայն, մարզուհին հայտարարեց, որ այդ դեպքում կհրաժարվի մասնակցել Օլիմպիադային:

Արդյունքում ՄՕԿ-ն ու Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաշտվեցին այդ մտքի հետ և թույլ տվեցին Վոյդան Ալի Սերայ Աբդուլռահիմ Շահերքանիին և վազորդ Սարա Աթթարին հատուկ տիպի հիջաբ կրել: Ճիշտ է, չի ճշտվոմ, թե դա ինչ է նշանակում և հատկապես ինչ տեսք պետք է ունենա հիջաբը:

Վոյդան Ալի Սերայ Աբդուլռահիմ Շահերքանին և վազորդ Սարա Աթթարը Սաուդյան Արաբիան ներկայացնող առաջին կին մարզիկներն են, որ մասնակցում են Օլիմպիադային:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---