Սիրիայից հայերի մեծ հոսք դեպի Հայաստան չի լինի, գտնում է արաբագետ Սուրեն Մանուկյանը![]() 31 հուլիսի 2012 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Սիրիահայերի մեծ հոսք դեպի Հայաստան չի լինի, մամլո ասուլիսի ժամանակ ասաց արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նրա կարծիքով Սիրիայի հայ համայնքը միանգամից չի գա Հայաստան, նրանք այնտեղ ունեն կուտակած կապեր, սեփական բիզնես և այլն: Բացի այդ, ըստ արաբագետի, Սիրիան բազմաթիվ ճգնաժամեր է տեսել, իսկ այնտեղի հայկական համայնքը միշտ իշխանությունների հետ համագործակցության եզրեր է գտել: Այդ իսկ պատճառով մասնագետը գտնում է , որ որոշակի հոսք կլինի, բայց չի գերազանցի 2 հազարը: Նա գտնում է, որ Հայաստանը կարող է և պարտավոր է պատրաստ լինել դրան, բայց և շատ լավ պայմաններ չի կարող ապահովել նրանց համար: Մանուկյանը կարծում է, որ շաբաթական մեկ անգամ պետք է պատվիրակություն ուղարկել այնտեղ, հանդիպել հայ համայնքի հետ, որ նրանք զգան, որ թիկունք ունեն: Ի տարբերություն շատ ազգային փոքրամասնությունների, նրանք ունեն հայրենիք, չի փակվել հայկական դեսպանությունն ու հյուպատոսությունը: Իսկ ինչ վերաբերում է սիրիահայերի Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումներին, ապա արաբագետի կարծիքով, նրանց դա պետք է Եվրոպական Միության երկրներ վիզա ստանալու համար: Նրա խոսքով, սիրիական անձնագրով դա շատ ավելի դժվար է, քան հայկական անձնագրով: Արաբեգետը գնտում է, որ Սիրիան արտաքին հույս ունի միայն Ռուսաստանից, քանի որ Չինաստանը միայնակ դուրս չի գա ԱՄՆ-ի դեմ: Ինչ վերաբերում է հայերին, ապա, ըստ Մանուկյանի, նրանք պաշտպանում են ներկա նախագահ Բաշար Ասադին և դա բնական է, քանի որ նրա օրոք հայ համայնքը մեծ արտոնություններ է ստացել և դա երախտագիտության նշան է: Մասնագետը նաև գտնում է, որ Սիրիայի իրավիճակը զուտ ներքին հակամարտություն չէ և ընդդիմությունը հսկայական աջակցություն է ստանում դրսից: Այլապես այդ հարցը մեկ շաբաթում կլուծվեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |